Վրաստանում գործազրկության մակարդակը երկրորդ եռամսյակում աճել է

Վրաստանում գործազրկության մակարդակը երկրորդ եռամսյակում աճել է

Վրաստանի վիճակագրական ծառայությունը հայտնել է գործազրկության մակարդակի 0.6%-ով աճի մասին երկրորդ եռամսյակում։

Երկրորդ եռամսյակում քաղաքներում գործազրկության մակարդակը կազմել է 16.3%։ Գյուղական վայրերում՝ 11.2%։

▪️ Գործազուրկների թիվն աճել է 7.9 հազար մարդով՝ հասնելով 227.6 հազարի։

▪️ Ինքնազբաղվածների թիվը նվազել է՝ 20.3 հազար մարդով՝ հասնելով 422.2 հազարի։

▪️ Վարձու աշխատողների թիվն աճել է 4.7 հազար մարդով՝ հասնելով 940.5 հազարի։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկրում կենսաթոշակառուների թիվը 2024 թվականի վերջին հասել է 864.3 հազար մարդու։

Ընդհանուր բնակչությունը՝ ըստ անցյալ տարվա աշնանը անցկացված մարդահամարի՝ կազմում է 3,914,000 մարդ։ Այս թիվը ներառում է նաև Վրաստանում մշտապես բնակվող օտարերկրյա քաղաքացիներին։