
2025 թվականի հունվար-հուլիս ամիսներին Վրաստանի արտաքին առևտրի շրջանառությունը ապրանքների գծով աճել է 10.3%-ով՝ հասնելով 14,155 միլիոն դոլարի: Դրանից արտահանումը 7 ամսվա ընթացքում կազմել է 3 միլիարդ 845 միլիոն դոլար, ինչը տարեկան 9% աճ է, իսկ ներմուծումը՝ 10 միլիարդ 310 դոլար, այս դեպքում տարեկան աճը կազմում է 10.8%:
Վրաստանի բացասական առևտրային հաշվեկշիռը 2025 թվականի հունվար-հուլիս ամիսներին աճել է և կազմել 6 միլիարդ 465 միլիոն դոլար, որը կազմում է արտաքին առևտրի շրջանառության 45.7%-ը:
7 ամսվա վիճակագրության համաձայն՝ Վրաստանի արտաքին առևտրի ընդհանուր շրջանառության մեջ 10 խոշորագույն առևտրային գործընկեր երկրների բաժինը կազմել է 69.1%: Դրանցից նվազում կա միայն Թուրքիայի, Գերմանիայի և Հայաստանի դեպքում:
Առևտրային գործընկեր երկրների TOP-10 վարկանիշը.