Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել։ Տեղեկատվությունը հրապարակել է Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնը։

Նրանց տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սենակի քաղաքից 6 կիլոմետր հեռավորության վրա՝ Սագունիո գյուղում։

Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3.5 մագնիտուդ, իսկ խորությունը՝ 5 կիլոմետր։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով ժամը 14:39-ին։