Չինաստանում երիտասարդների գործազրկությունն աճել է

Չինաստանում երիտասարդների գործազրկությունն աճել է

Հուլիսին Չինաստանում 16-ից 24 տարեկան գործազուրկ երիտասարդների թիվը աճել է մինչև 17.8%։

Նշենք, որ անցյալ ամիս այս ցուցանիշը կազմել է ընդամենը 14.5%։ Հասանելի վիճակագրությունը ցույց է տալիս, որ երկրում երիտասարդների զբաղվածությունը լուրջ մարտահրավեր է։

Հետաքրքիր է, որ դրանց ֆոնին 25-ից 29 տարեկան անձանց գործազրկության մակարդակը աճել է ընդամենը 0.2%-ով և կազմել 6.9%։

Ինչ վերաբերում է 30-ից 59 տարեկան քաղաքացիներին, նրանց գործազրկության մակարդակը փոքր-ինչ նվազել է, բայց դեռևս՝ հասնելով 3.9%-ի։

Աղբյուրը՝ bm.ge