
Բորժոմիում տեղի ունեցած վթարի հետևանքով երկու մարդ զոհվել է, ևս երեքը՝ վիրավորվել։ Ըստ տեղեկությունների՝ բախվել են Toyota մակնիշի ավտոմեքենա և կցորդ։
Ինչպես InterpressNews-ին հայտնել են Ներքին գործերի նախարարությունից, միջադեպի վերաբերյալ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի ութերորդ մասով, որը վերաբերում է երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնների խախտմանը, որը հանգեցրել է երկու կամ ավելի անձանց մահվան։