ԱՄՆ նախագահը որոշ լրատվամիջոցների սպառանցել է զրկել լիցենզիայից․ նրանք միլիոնավոր դոլարներ կվճարեն

ԱՄՆ նախագահը որոշ լրատվամիջոցների սպառանցել է զրկել լիցենզիայից․ նրանք միլիոնավոր դոլարներ կվճարեն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ABC և NBC հեռուստաալիքները պետք է զրկվեն լիցենզիաներից, եթե հեռարձակման իրավունքների համար միլիոնավոր դոլարներ չվճարեն։

«Ինչո՞ւ կեղծ ABC-ն ու NBC-ն՝ համաշխարհային երկու ամենավատ և ամենակողմնակալ հեռուստաալիքները, տարեկան միլիոնավոր դոլարներ չեն վճարում լիցենզիաների համար։ Նրանց պետք է զրկել լիցենզիաներից հանրապետականներին կամ պահպանողականներին անարդար լուսաբանման համար, բայց նրանք նաև պետք է մեծ գումարներ վճարեն», – գրել է Թրամփը իր Truth Social էջում։

Ըստ Թրամփի՝ «կոռումպացված լրագրությունը չպետք է խրախուսվի, այլ պետք է դադարեցվի»։

Հիշեցնենք, ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ, իր կարծիքով, այն բոլոր լրագրողները, ովքեր կասկածի տակ են դնում Իրանի վրա հարձակման ժամանակ ԱՄՆ զինված ուժերի գործողությունների արդյունքները, պետք է ազատվեն աշխատանքից։ Այդ ժամանակ Թրամփը մեկնաբանել էր Իրանի վրա ԱՄՆ հարձակումները արդյունավետ չհամարող լրագրողների հրապարակումները։