Նինոծմինդայում նոր այգու կառուցման վերջնաժամկետը մոտենում է ավարտին

Նինոծմինդայում նոր այգու կառուցման վերջնաժամկետը մոտենում է ավարտին

Նինոծմինդայում շարունակվում են նոր այգու կառուցման աշխատանքները։ Այս նախագիծն իրականացվում է մունիցիպալ բյուջեի ֆինանսական աջակցությամբ։ Նախաձեռնության նպատակն է նախկինում լքված տարածքը վերածել կանաչ գոտու, որը կծառայի որպես հանգստի վայր տեղի բնակիչների համար։

Շինարարության պաստառի վրա տեղադրված տեղեկատվության համաձայն՝ աշխատանքների պաշտոնական մեկնարկը նշանակվել է 2025 թվականի մայիսի 27-ին, իսկ ավարտը նախատեսված է այս տարվա օգոստոսի 27-ին:

Այսպիսով, աշխատանքների ավարտին մնացել է 2 օր: Պարզելու համար թե ինչ փուլում են գտնվում աշխատանքները և արդյոք կավատվեն դրանք երկու օրվա ընթացքում՝ դիմեցինք Նինոծմինդայի մունիցիպալիտետի ենթակառուցվածքների բաժնի պետ Արմեն Բդոյանին։ Նա մեզ հայտնեց, որ դեռևս կա ժամանակ աշխատանքները ավարտին հասցնելու համար։ Նրանք կհասցնեն դրանք կատարել և ժամանակին կհանձնեն շահագործման:

Նախագծի ներկայացուցիչը «Ալմե» ՍՊԸ-ն է, որը հաղթել է մրցույթում՝ առաջարկելով 273,998 լարի:

Ինչպես տեղեկանում ենք գնումների ծառայության պաշտոնական կայքից, հրապարակը, որի համար հատկացված հողամասի մակերեսը կազմում է 1313 քմ, կպատսպարվի մետաղական ցանկապատով։ Տարածքի երեք կողմից կտեղադրվեն մետաղական դարպասներով մուտքեր։

Տարածքում կկառուցվի զբոսուղի, որի համար կօգտագործվեն սալահատակ և բազալտե եզրաքարեր։ Այգում նախատեսված է տեղադրել նստարաններ, աղբամաններ, լապտերներ, ինչպես նաև ջրային շատրվաններ։

Հրապարակի բաղադրիչների մի մասն է կազմում մանկական խաղահրապարակը, որտեղ կտեղադրվեն ռետինե սալիկներ և եզրաքարեր։ Երեխաների համար նախատեսվում է տեղադրել երկու ճոճանակ և բազմաֆունկցիոնալ դասական ատրակցիոն։

Հանգստի ու ստվերի համար նախատեսվում է տեղադրել երկու բեսեդկա։ Դրանք պատրաստվելու են մետաղական խողովակներից, ծակոտկեն չժանգոտվող պողպատե թերթերից և գունավոր թիթեղյա ծածկույթից։ Տնակների առաստաղը կկազմակերպվի խեժափայտի միջոցով։ Ներսում կտեղադրվեն մետաղական խողովակներից և մշակված սոճու տախտակներից պատրաստված սեղաններ ու աթոռներ։

Հրապարակի շրջակայքը կհարստացվի կանաչապատմամբ։ Կտնկվեն տարբեր տեսակի ծառեր՝ կովկասյան եղևնի, արծաթափայլ եղևնի, ինչպես նաև գիհու և հացենու թփեր։ Տարածքի գեղագիտական տեսքը լրացնելու համար կավելացվի բերրի հող, կկատարվի հողի պրոֆիլավորում, կցանվի և կխտացվի խոտածածկույթը։

Ինչպես NOR-ի լրագրողները այսօր՝ օգոստոսի 25-ին ականատես եղան տեղում, տարածքը հիմա շրջափակված է մետաղական ցանկապատով։ Երեք կողմում տեղադրված են մետաղական դարպասներով մուտքեր։ Զբոսուղու որոշ հատվածներում սալիկապատումը դեռ ավարտված չէ։ Նշենք, որ մանկական ատրակցիոնները այս պահին գտնվում են այգում, սակայն տեղադրված չեն։