
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուղերձ է հղել Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքի կապակցությամբ:
Նրա խոսքով՝ այդ գծի գործարկումը թույլ կտա ավելացնել արտադրությունն ու արտահանումը Արևելյան և Հարավարևելյան Անատոլիայի շրջաններում, կբարելավի տրանսպորտային ենթակառուցվածքը և կուժեղացնի Միջերկրական ծովի զբոսաշրջային ներուժը:
«Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի միջև երկաթուղային ցանցի ընդլայնումը խիստ դրական ազդեցություն կունենա տարածաշրջանային առևտրի վրա։ Երկաթուղային գիծը կարևոր նշանակություն ունի ինչպես մեր երկրի, այնպես էլ ողջ տարածաշրջանի համար»,- նշել Է Էրդողանը։