Գազայի հատվածում զոհվել է 20 մարդ, այդ թվում՝ 4 լրագրող

Գազայի հատվածում զոհվել է 20 մարդ, այդ թվում՝ 4 լրագրող

Գազայի հատվածում հիվանդանոցի վրա Իսրայելի կողմից հասցված հարվածի հետևանքով զոհվել է 20 մարդ, այդ թվում՝ 4 լրագրող, այս տեղեկատվությունը տարածում է Axios հրատարակչությունը։

Գազայի հատվածի առողջապահության նախարարության ամփոփագրի համաձայն՝ հարվածները հասցվել են Գազայի հատվածի հարավային մասում գտնվող Ալ-Նասեր հիվանդանոցին։

Հրթիռային հարվածների զոհ են դարձել Reuters-ի, Associated Press-ի, NBC-ի և Al-Jazeera-ի լրագրողները։

Իսրայելի պաշտպանության նախարարությունը հաստատել է հրթիռային հարվածը։

Իսրայելի պաշտպանության ուժերի խոսնակ Նադավ Շոշանի հայտարարության համաձայն՝ երկրի շտաբի պետ Էյալ Զամիրն արդեն հրամայել է հետաքննություն սկսել միջադեպի վերաբերյալ։