«Զանգեզուրի միջանցքի» ավարտը կամրապնդի երեք երկրների միջև տնտեսական համագործակցությունը. Էրդողան

«Զանգեզուրի միջանցքի» ավարտը կամրապնդի երեք երկրների միջև տնտեսական համագործակցությունը. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ավարտը կամրապնդի Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը։

Էրդողանն նշել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» ոչ միայն տրանսպորտային նախագիծ է, այլև կարևոր ներդրում տարածաշրջանի երկրների միջև տնտեսական հարաբերությունների ամրապնդման գործում: 

«Նման նախագծերը զգալի հնարավորություններ են բացում տարածաշրջանային կայունության և զարգացման համար։ Տնտեսական համագործակցության ընդլայնումը կբացի նոր առևտրային ուղիներ և կընդլայնի այդ երկրների համար զբաղվածության հնարավորությունները»,- ասել է Էրդեղանը: