Ամուսնու սպանության համար մեղադրվող կինը կալանավորվել է

Ամուսնու սպանության համար մեղադրվող կինը կալանավորվել է

25-ամյա Թեկլա Գերասամիան, որը ձերբակալվել էր ամուսնու սպանության մեղադրանքով, կալանավորվել է։ Որոշումը կայացրել է դատավոր Արսեն Կալատոզիշվիլին:

Դատախազությունը միջնորդել է նախնական կալանք, իսկ պաշտպանությունը՝ Գերասամիայի ազատ արձակում 30 հազար լարի գրավի դիմաց։ Դատավորը բավարարել է դատախազության միջնորդությունը։

Մեղադրյալը չի ​​ընդունում մեղքը։

Ներքին գործերի նախարարությունը մի քանի օր առաջ տեղեկություն էր տարածել, ըստ որի` օգոստոսի 22-ին կինը սառը զենքով սպանել է ամուսնուն:

Գործակալության տվյալներով՝ կալանավորվածը փոխադարձ վեճի ժամանակ վնասվածք է հասցրել ամուսնուն, որի հետևանքով տուժողը մահացել է: Դեպքի առթիվ հետաքննություն է ընթանում Վրաստանի քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի ենթաբաժնի համաձայն` ընտանիքի անդամի դիտավորյալ սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում: aliq.ge