
Վերջին շրջանում Նինոծմինդայի մունիցիպալիտետի գրեթե բոլոր գյուղերում անհանգստություն է առաջացրել անասունների շրջանում տարածված անհայտ հիվանդությունը։ Տեղացիները այն անվանում են դաբաղ, սակայն մինչ այժմ հստակ ախտորոշում կամ լաբորատոր հաստատում չկա։
Հիվանդության հետևանքով արդեն բազմաթիվ կենդանիներ են անկել, ինչն անհանգստացնում է գյուղացիներին՝ անասնապահներին, ում ապրուստը կախված է անասնապահությունից։
NOR ռադիոկայանը կրկին անդրադարձել է խնդրին՝ զրուցելով անասնաբույժ Արթուր Մղդեսյանի հետ, ով ներկայացրեց իրավիճակի մանրամասներն ու բնակիչների կողմից արվող հիմնական սխալները։
Մղդեսյանը խորհուրդ տվեց կատարել անասնագոմերի օդափոխում, ախտահանում, որից հետո կովերին պահել անասնագոմում, սպասել 3-4 օր, որից հետո նոր բուժման համար դիմել անասնաբույժին։
Անասնաբույժի խորհուրդները ավելի մանրամասն տեսանյութում․