Մոսկվայում կներդրվի միգրանտներին հետևելու հավելված

Մոսկվայում կներդրվի միգրանտներին հետևելու հավելված

Սեպտեմբերի 1-ից Մոսկվայում կներդրվի միգրանտներին հետևելու հավելված:

«QR կոդի միջոցով ոստիկանը կարող է իմանալ միգրանտի մասին ամեն ինչ՝ երբ է նա ժամանել, որքան ժամանակով, որտեղ է աշխատում, արդյոք կան միգրացիոն խախտումներ, թե ոչ: Եթե խախտումը կարմիր է, ոստիկանը պետք է նրան կալանավորի: Եթե կանաչ է, հարցեր չկան», – այս մասին հայտարարել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը: