Ֆերմերները փոխհատուցում կստանան սիբիրախտից անկած անասունների համար

Ֆերմերները փոխհատուցում կստանան սիբիրախտից անկած անասունների համար

Վրաստանում առաջին անգամ պետությունը փոխհատուցում է վճարել սիբիրախտից անկած անասունների տիրոջը։

Խոսքը այս տարվա հունիսին Քոբուլեթիի մունիցիպալիտետի Օչխամուրի գյուղում սիբիրախտի տարածման մասին է, հայտնել է Սննդի գործակալությունը։

Կառավարության որոշումը, որի համաձայն այն պարտավորվում է փոխհատուցում վճարել նման դեպքերում, ուժի մեջ է մտել 2024 թվականի հունվարի 1-ից: Նախագիծը ֆինանսավորվում է ՄԱԿ-ի միջազգային կազմակերպության՝ FAO-ի կողմից։

Ֆերմերները փոխհատուցում կստանան միայն այն դեպքում, եթե անասունները գրանցված լինեն էլեկտրոնային բազայում։

Կենդանու տերը պետք է լաբորատորիայի միջոցով հաստատի անասունի մահը սիբիրախտից: Եթե նա նախկինում հրաժարվել է կենդանիներին պատվաստել, ֆերմերին կմերժվի փոխհատուցումը: