
Աշխարհում յուրաքանչյուր չորրորդ բնակիչ՝ կամ 2.1 միլիարդ մարդ, դեռևս չունի խմելու մաքուր ջրի հասանելիություն, չնայած այս հարցում 2015 թվականից ի վեր գրանցված առաջընթացին: Այս մասին ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի համատեղ զեկույցում:
Այս տվյալների համաձայն՝ 2015 թվականից ի վեր 961 միլիոն մարդ հասանելիություն է ստացել խմելու մաքուր ջրին։ Բնակչության խմելու ջրով ապահովվածությունը 68%-ից աճել է մինչև 74%։ Հաշվետվության համաձայն՝ չնայած գյուղական բնակավայրերի բնակիչների վիճակի բարելավմանը, այնտեղ ջրի հասանելիության վիճակը դեռևս ավելի վատ է, քան քաղաքներում։ Այսպիսով, 2015-2024 թվականներին գյուղական բնակավայրերում խմելու ջրով ապահովվածության մակարդակը 50%-ից աճել է մինչև 60%, մինչդեռ քաղաքային բնակավայրերում այն մնացել է 83%։
Նշվում է, որ ամենաքիչ զարգացած երկրների բնակիչները երկու անգամ ավելի հավանական է, որ բախվեն խմելու ջրի և սանիտարական պայմանների հետ կապված խնդիրների, քան այլ երկրների բնակիչները։