
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գորելովկայի գյուղամիջյան ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները ընթացքի մեջ են։
Գորելովկայի գյուղական համայնքի ներկայացուցիչ Մնացական Բաբաջանյանի խոսքով, գյուղի մի մասում գտնվող փողոցները արդեն ասֆալտապատվել են։ Նրա փոխանցմամբ, ծրագիրը շարունակական է, սակայն այս տարի ամբողջությամբ ավարտին հասցնելը հնարավոր չի լինի։ Գյուղի մյուս հատվածում գտնվող փողոցների ասֆալտապատման համար ծրագիրը նախատեսված է հաջորդ տարվա համար։
Այս պահին արդեն ավարտվել են ասֆալտապատման առաջին շերտի աշխատանքները։ Նախատեսվում է նաև երկրորդ շերտի աշխատանքներ իրականացնել։
Այն հատվածներում, որտեղ աշխատանքներն ավարտվել են, տեղադրվել են եզրաքարեր և ջրահեռացման համակարգեր։
Ինչպես տեղեկանում ենք գնումների պաշտոնական կայքից, նախագծի ընդհանուր գնահատված արժեքը 2,055,000 լարի է, ֆինանսավորվում է տեղական բյուջեից։ Մրցույթը շահել է «Ջավախավտոգզա» ճանապարհաշինական ընկերությունը:
Տեսանյութ