՛՛Փարոս՛՛ կազմակերպության ՛՛Ավելի լավ է միասին՛՛ նախագծի շրջանակներում օգոստոսի 22-ին և 23-ին անցկացվեցին մեկօրյա թրենինգներ Նինոծմինդայի և Ախալքալաքի մունիցիպալիտետների կանանց համար:
Թրենինգների նպատակն էր կանանց իրազեկել Տեղական ինքնակառավարման մարմինների մասին Վրաստանի օրենսդրությանը և առաջիկա ընտրությունների օրվա քվեարկության կանոների մասին:
Ինչպես մեզ հետ զրույցում նշեց կազմակերպության ղեկավար Նարինե Գինոսյանը, Վրաստանի բնակչության 50%-ը կազմում են կանայք, սակայն ընդամենը նրանց 10-12% են մասնակցում ընտրություններին: Ըստ նրա՝ նախագծի նպատակն է իրազեկման միջոցով նպաստել, որպեսզի էլ ավելի շատ կանայք մասնակցեն քվեարկությանը: