Ինչո՞ւ պետք է դադարեցնել ծխելը

Ինչո՞ւ պետք է դադարեցնել ծխելը

Ծխախոտային և նիկոտին պարունակող արտադրանքի օգտագործումը շարունակում է մնալ ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) առաջատար ռիսկի գործոններից մեկն ամբողջ աշխարհում։ Ծխախոտը պարունակում է ավելի քան 7000 քիմիական նյութ, որոնցից շուրջ 70-ը քաղցկեղածին են։ Այս մասին հայտնել են առողջապահության նախարարությունից:

Ծխախոտի օգտագործումը վնասում է մարդու օրգանիզմի տարբեր համակարգերը.

  • թոքեր` քրոնիկ օբստրուկտիվ թոքերի հիվանդություն (ՔՕԹՀ), էմֆիզեմա, տարատեսակ վարակներ,
  • սրտանոթային համակարգ` զարկերակային արյան գերճնշում, սրտամկանի ինֆարկտ, արյան շրջանառության խանգարում,
  • գլխուղեղ` ինսուլտի բարձր ռիսկ, հիշողության կորուստ (դեմենցիա), տրամադրության խանգարումներ,
  • քաղցկեղ` թոքերի, կոկորդի, բերանի, միզապարկի, ենթաստամոքսային գեղձի և այլ օրգանների քաղցկեղներ,
  • պտղաբերություն և հղիություն` սերմնահեղուկի քանակի նվազում, վիժումներ, վաղաժամ ծննդաբերություն,
  • ոսկրեր և մկաններ` ոսկրերի փխրունություն (օստեոպորոզ), վերքերի դանդաղ վերականգնում:

Պահպանե՛ք Ձեր և Ձեր սիրելիների առողջությունը.