Պատժամիջոցների հետևանքով Ռուսաստանի նավթային եկամուտները նվազել են 30%-ով․ ԵՄ

Պատժամիջոցների հետևանքով Ռուսաստանի նավթային եկամուտները նվազել են 30%-ով․ ԵՄ

Ռուսաստանի տնտեսությունը «լավագույն ժամանակները» չի ապրում, իսկ Մոսկվան կորցնում է իր ռազմարդյունաբերական համալիրի ֆինանսավորման համար նախատեսված միջոցները՝ Ուկրաինայում շարունակվող ներխուժման պատճառով Եվրամիության կողմից իր դեմ սահմանված պատժամիջոցների հետևանքով։ Այս մասին գերմանական Die Welt թերթին տված հարցազրույցում հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը։

Կայա Կալլասը նշել է, որ ԵՄ-ն շարունակում է աշխատել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթի վրա, հաղորդում է DW-ն։ Կալասը նշել է, որ Ռուսաստանի Դաշնության այսպես կոչված «ստվերային նավատորմի» նկատմամբ նախկինում սահմանված սահմանափակումները «ընդամենը մեկ շաբաթում 30%-ով կրճատել են Ռուսաստանի եկամուտները Բալթիկ և Սև ծովերով նավթի փոխադրումից»։