
Առնվազն երկու մարդ է զոհվել օգոստոսի 27-ի առավոտյան Մինեապոլիս քաղաքի կաթոլիկ դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով, հայտնում է ABC News հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին:
Քաղաքային պաշտոնյաները հայտարարել են, որ հրաձիգը «վնասազերծվել է» և «հանրության համար սպառնալիք չկա»։ Աղբյուրները հայտնում են, որ նա, հնարավոր է, ինքնասպան է եղել։
Մինեապոլիսի ոստիկանությունը ավելի ուշ հայտարարեց, որ կրակոցների հետևանքով զոհվել է երկու երեխա, իսկ 17 մարդ վիրավորվել է։