Արգենտինայի նախագահը քարկոծվել է նախընտրական միջոցառման ժամանակ

Արգենտինայի նախագահը քարկոծվել է նախընտրական միջոցառման ժամանակ

Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյի վրա քարեր են նետել։ Այս մասին գրված է Միլեյի Х-ի էջում։

«Լոմաս դե Սամորա կատարած այցի ժամանակ նախագահի վրա քարեր են նետել, նրանք կրկին դիմել են բռնության։ Սեպտեմբերի 7-ին և հոկտեմբերի 26-ին ընտրություններում պետք է ասենք՝ Կիրշերիզմը երբեք չի վերադառնա», – նշվում է գրառման մեջ։

Դեպքը տեղի է ունեցել նախընտրական միջոցառման ժամանակ։

Աղբյուրը՝ news.am