Զելենսկին Կիևի վրա հարձակումից հետո դիմել է Չինաստանին և Հունգարիային

Զելենսկին Կիևի վրա հարձակումից հետո դիմել է Չինաստանին և Հունգարիային

Կիևում շարունակվում է փլատակների մաքրումը ռուսական հերթական զանգվածային հարվածից հետո։ Հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը հարվածել են բնակելի շենքի, արդեն հայտնի է առնվազն 12 մարդու մահվան մասին։

Այս մասին հաղորդում է RBC-Ukraine-ը՝ հղում անելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությանը։

Նա ասել է, որ դեռ մարդիկ կարող են լինել փլատակներում։ Բացի դրանից, արդեն հայտնի է տասնյակ մարդկանց վիրավորվելու մասին։

«Այսօրվա ռուսական հրթիռներն ու հարձակողական անօդաչու թռչող սարքերը հստակ պատասխան են աշխարհում բոլոր նրանց, ովքեր շաբաթներ և ամիսներ շարունակ կոչ էին անում հրադադարի և իրական դիվանագիտության: Ռուսաստանը ընտրում է բալիստիկան, այլ ոչ թե բանակցությունների սեղանը, ընտրում է սպանությունները շարունակելը, այլ ոչ թե պատերազմը դադարեցնելը: Եվ սա նշանակում է, որ Ռուսաստանը դեռևս չի վախենում հետևանքներից

Մենք սպասում ենք Չինաստանի արձագանքին տեղի ունեցածի նկատմամբ: Չինաստանը բազմիցս կոչ է արել չընդլայնել պատերազմը և հրադադար հաստատել: Մենք սպասում ենք նաև Հունգարիայի արձագանքին: Երեխաների մահը, անկասկած, պետք է ավելի մեծ հույզեր առաջացնի, քան որևէ այլ բան», – ընդգծել է Ուկրաինայի ղեկավարը: