Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրն այս տարի չի ստորագրվի. BBC

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրն այս տարի չի ստորագրվի. BBC

Խաղաղության պայմանագիր ստորագրելու գլխավոր խոչընդոտը Ալիևի կողմից առաջ քաշված նախնական պայմանն է․ Հայաստանը նախ պետք է փոխի իր Սահմանադրությունը։ Նրան դուր չի գալիս, որ Հայաստանի Սահմանադրության մեջ կա հղում Անկախության հռչակագրին, որտեղ փաստաթղթի հենց սկզբում խոսվում է «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին»։ Այս մասին հայտարարել է փորձագետ, Քարնեգիի կենտրոնի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը, գրում է BBC-ն։

«Այս նախապայմանը նշանակում է, որ խաղաղության պայմանագիրն այս տարի չի ստորագրվի։ Սահմանադրությունը փոխելու համար անհրաժեշտ է հանրաքվե, որը դժվար թե կայանա մինչև 2026 թվականի կեսերը, իսկ դրա ելքը հնարավոր չէ կանխատեսել։ Կան այլ խնդիրներ, որոնք համաձայնեցված տեքստը չի լուծում։

Արդյո՞ք այս փաստաթուղթն ունի միջազգային երաշխավոր։ Եթե կողմերից մեկը խախտի համաձայնագիրը, ի՞նչ կլինի հետո։ Արդյո՞ք գործը կուղղվի ՄԱԿ։ Կա՞ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև, որն ամրագրում է այս ամենը», – նկատել է փորձագետը:

Նրա խոսքով՝ Հայաստանը պահանջել է ներառել վեճերի լուծման միջազգային մեխանիզմ, սակայն այդ կետը չի ներառվել փաստաթղթի վերջնական տեքստում։