
OC Media Caucasus‐ը հրապարակում է հոդվածը Վրաստանում մշտապես բնակվող օտարերկրացիների դինամիկայի մասին։
«BusinessPressNews»-ը հոդվածը փոքր փոփոխություններով ներկայացնում է․
«Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը ևս մեկ անգամ թարմացրել է 2024 թվականի մարդահամարի տվյալները, և, ինչպես պարզվել է, երկրում մշտապես բնակվող օտարերկրացիների բաժինը կազմում է ընդհանուր բնակչության 6.6%։
10 տարի առաջ Վրաստանում ապրում էր մոտ 22 000 օտարերկրացի, ինչը կազմում էր ընդհանուր բնակչության 0.6%-ը։ Ներկայիս տվյալներով՝ 6.6%-ը կազմում է մոտ 250 000 մարդ։
Չնայած բնակչության էթնիկական կազմի տվյալները դեռևս թարմացված չեն և հասանելի կլինեն միայն 2026 թվականին, առկա են հստակ նշաններ, որ այս ուղղությամբ ժողովրդագրական աճը պայմանավորված է Ռուսաստանի քաղաքացիների ներհոսքով։
«2022 թվականին Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման մեկնարկից հետո Վրաստանում նկատվել է Ռուսաստանի քաղաքացիների մեծածավալ ներհոսք․ 2023 թվականի ուսումնասիրությունների համաձայն՝ երկիր է մուտք գործել շուրջ 1.2 մլն մարդ։ Ճիշտ է, նրանց մեծ մասը Վրաստանը պարզապես որպես տարանցիկ կետ է օգտագործել և մեկնել այլ երկրներ, սակայն մոտ 100 000 մարդ բնակություն է հաստատել այստեղ», — ասվում է հոդվածում։