Սոչի-Երևան չվերթը երկու անգամ չեղարկվել է

Սոչի-Երևան չվերթը երկու անգամ չեղարկվել է

Սոչի-Երևան չվերթը միանգամից երկու ինքնաթիռների շարժիչների անսարքության պատճառով հետաձգվել է: Այս մասին հայտնում է SHOT տելեգրամյան ալիքը։

Օդանավը պետք է Երևան մեկներ ժամը 6:30-ին, սակայն «Ռոսիա» ինքնաթիռի շարժիչը խափանվել է։ Պահեստային ինքնաթիռ է ժամանեl` փոխարինելու համար։ Սակայն այն նույնպես չի կարողացել թռիչք կատարել շարժիչի խափանման պատճառով։

Այժմ մեկնումը կրկին հետաձգվել է։