Համագործակցություն Սամցխե-Ջավախեթիի և Շիրակի մարզի ազգային պարկերի միջև (տեսանյութ)

Համագործակցություն Սամցխե-Ջավախեթիի և Շիրակի մարզի ազգային պարկերի միջև (տեսանյութ)

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին Ախալքալաքում Ջավախեթիի Պահպանվող տարածքների այցելուների կենտրոնի շենքի տարածքում տեղի ունեցավ Վրաստանի Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների փոխնախարար Եկատերինե Գրիգալավայի և ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի մասնակցությամբ «Ջավախեթի» և «Արփի լիճ» ազգային պարկերի բացման պաշտոնական արարողությունը, որոնք ստեղծվել են «ՀՀ Շիրակի մարզում և Վրաստանի Ջավախքում բնության հատուկ պահպանող տարածքների ստեղծում» ծրագրի շրջանակներում։

Միջոցառմանը ներկա էին նաև Վրաստանում և Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպանները, ինչպես նաև Գերմանիայի վերականգնման վարկերի բանկի (KfW) ներկայացուցիչները:

՛Ջավախքում և Շիրակի մարզում բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծում՛՛ ծրագրի ֆինանսավորումը իրականացվել է Գերմանիայի վերականգնման վարկերի բանկի և իրականացվում Վայրի բնության պահպանության համաշխարհային հիմնադրամի (WWF) կողմից: Ֆինանսավորումը Վրաստանի մասով կազմել է 2,5 մլն եվրո, իսկ Հայաստանի մասով ֆինանսավորման բաժինը կազմել է 2,2 մլն եվրո, որի նպատակը ՛՛Արփի լիճը՛՛ ազգային պարկի ստեղծումն է:

Այս ծրագիրը Հարավային Կովկասում առաջին անդրսահմանային պահպանվող տարածքն է և Վրաստանի և Հայաստանի միջև անդրսահմանային համագործակցության զարգացման առաջինը քայլը:

2003 թ. իրականացված նախնական հետազոտությունների արդյունքում Վրաստանը և Հայաստանը համաձայնվել են ձեռնարկել համատեղ բնապահպանական միջոցառումներ՝ ուղղված Վրաստանի և Հայաստանի միջև գտնվող անդրսահմանային Ջավախք- Շիրակ կարևորագույն բնապահպանական տարածքի սահմաններում պահպանվող տարածքների ստեղծմանը:

«Ջավախեթի» պահպանող տարածքների և «Արփի լիճ» ազգային պարկի անդրսահմանային միջոցառման ծրագիրը բաղկացած է երկու մասից՝ Ջավախքում միջոցառման պաշտոնական բացում, որը ներառեց տեղական արտադրատեսականու ցուցադրում և ժամանցային միջոցառումներ, ինչպես նաև պատվիրարկության այցելություն Մադաթափա լիճ։ Միջոցառման երկրորդ մասում պատվիակությունները կլինեն Հայաստանում՝ «Արփի լիճ» ազգային պարկի այցելուների կենտրոնում։

Ծրագիրը ենթադրում է միասնական մեթոդի կիրառում թռչունների դիտարկման հարցում, ինչպես նաև միասնական մոնիթորինգի անցկացում, տեղեկատվական բազա և թրենինգների անցկացում: Ծրագիրը ենթադրում է շրջակա գյուղական համայնքների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավում և էկոտուրիստական ենթակառուցվածքների զարգացում:

՛՛Ջավախեթի Ազգային Պարկի տարածքը կազմում է 16 614 հա, որտեղ ներառված են Բուղդաշեն, Խանչալի, Մադաթափա, Սուլդա և Կարծախ գյուղերի լճերը:

Մանրամաաները դիտեք տեսանյութում.