
BBC-ն հայտնում է, որ Աֆղանստանի արևելքում տեղի է ունեցել 6.0 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 100-ը։
Հրապարակումը, հղում անելով «Թալիբան» կառավարության պաշտոնյաներին, հաղորդում է, որ տասնյակ տներ վերածվել են ավերակների, և կան մտավախություններ, որ զոհերի թիվը կարող է աճել։
«Թալիբան» կառավարության պաշտոնյաները կոչ են արել մարդասիրական կազմակերպություններին օգնել փրկարարական աշխատանքներին հեռավոր լեռնային շրջաններում, որոնցից մի քանիսը հասանելի են միայն օդային ճանապարհով՝ սողանքների և ջրհեղեղների պատճառով։
Աղբյուրը՝ interpressnews.ge