ՃՏՊ-ների հետևանքով մահացության մակարդակն աճել է

ՃՏՊ-ների հետևանքով մահացության մակարդակն աճել է

Վրաստանում այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում տեղի է ունեցել 2860 ճանապարհատրանսպորտային պատահար, 3860 մարդ վիրավորվել է, իսկ 216 մարդ` մահացել։

Այս թվերը զգալիորեն աճել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Մահացության մակարդակը հատկապես մտահոգիչ է. աճել է 20 տոկոսով։

Ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ առկա վիճակագրության համաձայն` դեպքերի մեծ մասը գրանցվում է մարդկային սխալի պատճառով` արագության գերազանցում, անհարկի մանևրում, անցում հակառակ գոտի և այլն: