ԱՄՆ-ում թեթև շարժիչով ինքնաթիռներ են բախվել

ԱՄՆ-ում թեթև շարժիչով ինքնաթիռներ են բախվել

Երկու թեթև ինքնաթիռներ բախվել են երկնքում՝ Կոլորադոյի օդանավակայանին մոտենալիս, հաղորդում է New York Post-ը ՝ հղում անելով ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությանը:

«Երկու փոքր ինքնաթիռների՝ օդում բախման հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս երեք ուղևորներ վիրավորվել են», – ասվում է թերթի հաղորդագրության մեջ։

Ըստ FAA-ի ՝ միջադեպը տեղի է ունեցել կիրակի օրը և առաջացել է երկու ինքնաթիռների՝ Cessna 172-ի և Extra EA-300-ի օդաչուների կողմից «Ֆորտ Մորգան» օդանավակայանի թռիչքուղում միաժամանակ վայրէջք կատարելու փորձի հետևանքով։ Մորգան շրջանի շերիֆի գրասենյակի տվյալներով՝ բախումից հետո ինքնաթիռներից մեկը բռնկվել է, սակայն չի նշվում, թե որը։ Բժիշկների ժամանումից առաջ աղետի ականատեսները շտապել են օգնել տուժածներին և նույնիսկ փորձել են իրենք մարել կրակը։