Աշխարհի 10 ամենահարուստ մարդիկ

Աշխարհի 10 ամենահարուստ մարդիկ

Forbes-ը թարմացրել է աշխարհի ամենահարուստ մարդկանց իր վարկանիշը։ Հատկանշական է, որ 10 ամենահարուստ մարդկանց համակցված զուտ կարողությունը աճել է 1%-ով կամ 21 միլիարդ դոլարով՝ հասնելով 2.13 տրիլիոն դոլարի։ Դա պայմանավորված էր նրանով, որ օգոստոսը խառը ամիս էր աշխարհի ամենահարուստ մարդկանց համար. վեց մարդ հարստացել է, իսկ չորսը՝ աղքատացել։ Պատճառը մի քանի զարգացող տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերի անկումն էր։

Ամենամեծ աճը գրանցել են Alphabet-ի Լարի Փեյջը և Սերգեյ Բրինը, որոնց կարողությունն աճել է համապատասխանաբար 20.3 միլիարդ և 15.1 միլիարդ դոլարով։ Google-ի բաժնետոմսերը աճել են գրեթե 9%-ով՝ հասնելով ռեկորդային բարձրակետի։ Փեյջը մնացել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակի 5-րդ տեղում, մինչդեռ Բրինը բարձրացել է մեկ հորիզոնականով՝ զբաղեցնելով 6-րդ տեղը։

Forbes-ի աշխարհի 10 ամենահարուստ մարդկանց սեպտեմբեր ամսվա տվյալներով՝

  1. Էլոն Մասկ

Հարստություն՝ 415.6 միլիարդ դոլար

Աղբյուր՝ Tesla, SpaceX, xAI, X

  1. Լարի Էլիսոն

Հարստություն՝ 270.9 միլիարդ դոլար

Աղբյուր՝ Oracle

  1. Մարկ Ցուկերբերգ

Հարստություն՝ 253 միլիարդ դոլար

Աղբյուր՝ Meta (Facebook)

  1. Ջեֆ Բեզոս

Հարստություն՝ 240.9 միլիարդ դոլար

Աղբյուր՝ Amazon

  1. Լարի Փեյջ

Հարստություն՝ 178.3 միլիարդ դոլար

Աղբյուր՝ Google

  1. Սերգեյ Բրին

Հարստություն՝ 165.9 միլիարդ դոլար

Աղբյուր՝ Google

  1. Բեռնար Արնո

Հարստություն՝ 154.1 միլիարդ դոլար

Աղբյուր՝ LVMH/ Luxury Goods

  1. Սթիվ Բալմեր

Հարստություն՝ 151.3 միլիարդ դոլար

Աղբյուր՝ Microsoft, Los Angeles Clippers, Investments

  1. Ջենսեն Հուանգ

Հարստություն՝ 150.4 միլիարդ դոլար

Աղբյուր՝ Semiconductors

  1. Ուորեն Բաֆեթ

Հարստություն՝ 150.4 միլիարդ դոլար

Աղբյուր՝ Berkshire Hathaway