Մինչև նոյեմբեր Վրաստանի դպրոցները կապահովվեն վառելափայտով

Մինչև նոյեմբեր Վրաստանի դպրոցները կապահովվեն վառելափայտով

Երկրի 9 շրջանների դպրոցներին վառելափայտով ապահովման աշխատանքները կավարտվեն նոյեմբերին։ Վրաստանի ազգային անտառային գործակալությունն այս տարի փայտով կապահովի մոտ 1600 պետական դպրոց, տեղեկացնում է Վրաստանի բնապահպանության եւ բնական պաշարների նախարարության մամլո ծառայությունը։

Գործընթացը սկսվել է Մցխեթա-Մթանիեթի շրջանից, որտեղ վառելափայտով ապահովվել է արդեն 10 դպրոց: Վառելափայտի բաշխմանը հետևում է Վրաստանի բնապահպանության նախարարի տեղակալ Սալոմե Պավլիաշվիլին։

Հատկանշական է, որ գյուղերի բնակիչների ավելի քան 80 տոկոսը տեղի անտառներից է հավաքում վառելափայտ։ Անտառահատումների կանխարգելման նպատակով իշխանություններն աստիճանաբար սկսեցին գյուղացիներին փայտի մնացորդներով ապահովել։

Այսօր ապօրինի հատումների համար կիրառվում է 500 լարի տուգանք: Երկրորդ խախտման դեպքում տուգանքը հասնում է մինչեւ 1000 լարիի։

www.aliq.ge