Ինչ փոփոխություններ կգործեն Վրաստանում սեպտեմբերի 1-ից
Վրաստանում 2025 թվականի սեպտեմբերի 1-ից, ուժի մեջ են մտնում մի շարք փոփոխություններ։ Այս մասին գրում է Ալիք Մեդիան․
Վրաց լեզվի դասավանդումը պարտադիր է դառնում բարձրագույն ուսումնական հաստատությունների մի շարք ծրագրերի համար։ Մասնավորապես, դասավանդումը պարտադիր է դառնում բակալավրիատի մակարդակի բարձրագույն ուսումնական հաստատությունների մի շարք ծրագրերի համար։
Նշենք, որ փոփոխությունները կվերաբերեն բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունված ուսանողներին 2025 թվականի օգոստոսի 1-ից։
Կրթության, գիտության և երիտասարդության նախարարության իրավասության ներքո գտնվող Կրթական և գիտական ենթակառուցվածքների զարգացման գործակալությունը կվերացվի։
Այս նպատակով փոփոխություններ են կատարվել «Հանրակրթության մասին» օրենքում, և որոշվել է, որ գործակալության լուծարումը տեղի կունենա սեպտեմբերի 1-ից։
Wizz Air Abu Dhabi-ն դադարեցնում է իր գործունեությունը։ Փոփոխությունները վերաբերում են նաև Վրաստանին, քանի որ Քութաիսիի միջազգային օդանավակայանից չվերթեր էին իրականացվում նաև դեպի Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք։
Wizz Air Abu Dhabi-ն գործունեության դադարեցումը բացատրում է հետևյալ պատճառներով.
Աշխարհաքաղաքական անկայունություն, որը հանգեցրել է օդային տարածքի փակմանը,
Խիստ շոգ եղանակ, որն ուղղակիորեն ազդել է շարժիչների արդյունավետության վրա,
Կարգավորող խոչընդոտներ, որոնք սահմանափակել են երթուղիների թույլտվությունները,
Գործառնական սահմանափակումներ, որոնք խաթարել են ընկերության ցածրարժեք մոդելը։
«Արտադրիր Վրաստանում» գործակալության ծրագրերը ենթարկվում են փոփոխությունների, որոնց շրջանակներում կընդլայնվեն ձեռնարկատերերի աջակցության հնարավորությունները։
Համընդհանուր արդյունաբերական մասում փոփոխությունները վերաբերում են վարկի և վարձակալության տոկոսների համաֆինանսավորմանը, և սա ավելանում է 2 տոկոսային կետով։
2025 թվականի սեպտեմբերի 1-ից սկսած՝ պետական հաստատություններում, նաև պետական և մասնավոր իրավաբանական անձանց համակարգում, կհայտարարվի 3-ամսյա վճարովի պրակտիկայի (ստաժավորում) մրցույթ։
Պրակտիկայով զբաղվել ցանկացողները կարող են դիմել 2025 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև սեպտեմբերի 10-ը կառավարության աշխատակազմի պաշտոնական կայքի՝ www.hr.gov.ge-ի միջոցով։
Սեպտեմբերի 1-ից ռևմատոիդ արթրիտի թանկարժեք դեղորայքը կսկսի ֆինանսավորել Թբիլիսիի քաղաքապետարանը։
Քաղաքացին պետք է դիմի քաղաքի առողջապահության և սոցիալական ծառայություններին` դեղորայքի ֆինանսավորման համար անհրաժեշտ նյութականացված վաուչեր ստանալու համար։