Պուշկին փողոցի բազմաբնակարան շենքերի բակերում մեկնարկել են վերականգնման աշխատանքները

Պուշկին փողոցի բազմաբնակարան շենքերի բակերում մեկնարկել են վերականգնման աշխատանքները

Նինոծմինդա քաղաքի Պուշկին փողոցի երկու բազմաբնակարան շենքերի բակերում մեկնարկել են վերականգնման աշխատանքները։

Աշխատանքների իրականացման համար հատկացվել է 73 000 լարի, որը 100%-ով ֆինանսավորվում է մունիցիպալ բյուջեից։

Մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել և աշխատանքներն իրականացնում է «შპს ემკ გრუპ» ընկերությունը։

Ընկերության աշխատանքների ղեկավարի տեղեկացմամբ, ներկայումս կատարվում են հողային աշխատանքներ։ Դրանց ավարտից հետո նախատեսվում է տեղադրել 4 դիտահոր, իսկ վերջնական փուլում կիրականացվի բակերի ասֆալտապատում։

Հարկ է նշել, որ տվյալ հատվածում գտնվող դիտահորը, որը բազմիցս խցանվել էր, այժմ փոխարինվում է նորով։