
Ամիրյան փողոցում տեղի ունեցած պայթյունից տուժած 3 անձ հոսպիտալացվել է:
Տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, վերակենդանացման բաժանմունքում է: Մյուսի առողջական վիճակը միջին ծանրության է: Երրորդ քաղաքացին անցնում է համապատասխան հետազոտությունները, առողջական վիճակը գնահատվում է բավարար:
Հիշեցնենք, որ ՆԳՆ-ից հայտնում եմ, որ 14:43-ին ահազանգը ստացվել է, որ Ամիրյան փողոցում տրանսպորտային միջոց է պայթել։ Դեպքի վայր մեկնած կարգախմբերն ու օպերատիվ խմբերը պարզել են, որ պայթյունը տեղի է ունեցել «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայում։ 2 անձ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Վնասվել են տրանսպորտային միջոցներ։
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ մամուլի խոսնակը հայտնել էր, որ Ամիրյան փողոցում տեղի ունեցած պայթյունից տուժել է թիվ 58 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտում գտնվող երկու ուղևոր։