
2025 թվականի հուլիսին Վրաստանում աշխատունակ բնակչության ամսական եկամուտը միջին հաշվով տատանվել է 1200-ից մինչև 2400 լարիի սահմաններում: Վրաստանի Եկամուտների ծառայության տվյալներով, այս կատեգորիայի աշխատավարձ ստացողների թիվը տվյալ ժամանակահատվածում կազմել է 326 հազար 681 մարդ:
Վրաստանի եկամուտների ծառայության վերջին տվյալներով՝ նշված ժամանակահատվածում 9711 մարդ ստացել է 100 լարիից պակաս աշխատավարձ։ Սա այն դեպքում, երբ հուլիսին 329 մարդ ստացել է ամսական ավելի քան 100 հազար լարի աշխատավարձ։
Հավելենք նաև, որ տվյալ ժամանակահատվածում 31 հազար 444 քաղաքացի ստացել է 9600 լարիից մինչև 100 հազար լարի աշխատավարձ։