ԵՄ անդամ երկրների բնակչության քանի՞ տոկոսն է աջակցում Վրաստանի անդամակցությանը ԵՄ-ին

ԵՄ անդամ երկրների բնակչության քանի՞ տոկոսն է աջակցում Վրաստանի անդամակցությանը ԵՄ-ին

Եվրոբարոմետրի հարցման համաձայն՝ անդամ պետությունների բնակչության 46%-ը կողմ է Վրաստանի անդամակցությանը Եվրամիությանը, ըստ Եվրոպական հանձնաժողովի կողմից հրապարակված ԵՄ ընդլայնման վերաբերյալ Եվրոբարոմետրի հարցման զեկույցի։

Եվրոբարոմետրի հարցման համաձայն՝ անդամակցության պահանջները բավարարելու դեպքում, ԵՄ անդամ պետությունների բնակչության 46%-ը կողմ է Վրաստանի անդամակցությանը ԵՄ-ին, իսկ 43%-ը՝ դեմ։

Շվեդիայի (71%), Լիտվայի (62%), Դանիայի (61%) և Լատվիայի (61%) բնակչությունն ամենաշատն է աջակցում Վրաստանի անդամակցությանը ԵՄ-ին։

ԵՄ անդամ պետությունների մեծամասնությունը (14 երկիր) Ուկրաինան է անվանում անդամակցության ամենացանկալի թեկնածու։ Չեռնոգորիան երկրորդ տեղում է և յոթ երկրների բնակչության կողմից համարվում է ամենացանկալի թեկնածու։

ԵՄ 27 անդամ պետություններից ոչ մեկը Վրաստանին չի անվանում ամենացանկալի թեկնածու։

Չեխիան (29%) և Ավստրիան (29%) ամենաքիչն են աջակցում Վրաստանի անդամակցությանը ԵՄ-ին։

Հարցման համաձայն, ԵՄ անդամակցության վերաբերյալ հարցում է անցկացվել նաև թեկնածու և պոտենցիալ թեկնածու երկրներում: Վրաստանում բնակչության 74%-ը կողմ է ԵՄ անդամակցությանը, Ալբանիայում՝ 91%-ը, Հյուսիսային Մակեդոնիայում՝ 69%-ը, Սերբիայում՝ 33%-ը, իսկ Ուկրաինայում՝ 68%-ը:

Բացի այդ, Ալբանիայի բնակչությունն ունի ԵՄ-ի նկատմամբ ամենադրական ընկալումը (82%): Վրաստանում այս ցուցանիշը կազմում է 43%, Ուկրաինայում՝ 49%, Մոլդովայում՝ 55%, իսկ Սերբիայում՝ ամենաքիչը՝ 38%:

Ընդհանուր առմամբ, ԵՄ բնակչության 56%-ը կողմ է ընդլայնմանը: Հարցվածների շրջանում 15-ից 39 տարեկան մարդկանց երկու երրորդը կարծում է, որ (պոտենցիալ) թեկնածուները պետք է միանան ԵՄ-ին, երբ բավարարեն անհրաժեշտ պահանջները:

Աղբյուրը՝ bpn.ge