Փոքր Խանչալիի դպրոցի շենքի փակման լուրերը պաշտոնապես չեն հաստատվում

Փոքր Խանչալիի դպրոցի շենքի փակման լուրերը պաշտոնապես չեն հաստատվում

Նինոծմինդայում լուրեր են պտտվում, որ մունիցիպալիտետի Փոքր Խանչալի գյուղի դպրոցի շենքը վթարային լինելու պատճառով փակվելու է և ուսումը շարունակելու են այլ դպրոցում։

Պարզելու համար, թե արդյոք համապատասխանում է այս տեղեկությունը իրականությանը, այսօր՝ սեպտեմբերի 3-ին դիմեցինք Նինոծմինդա քաղաքի Ռեսուրս կենտրոն։ Որտեղից էլ մեզ հայտնեցին, որ այս պահին նրանք նման տեղեկություն չունեն։

Կապ հաստատեցինք Փոքր Խանչալիի դպրոցի տնօրեն Վազգեն Կաջոյանի հետ և նա ևս նշեց, որ պաշտոնական տեղեկություն դեռևս չկա, դրանք պարզապես խոսակցություններ են։

Ընդգծենք, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետում արդեն իսկ մի քանի դպրոցների շենքեր չեն գործում՝ Ժդանովական, Կաթնատու և Փարվանա գյուղերի դպրոցական շենքերը շարունակում են մնալ փակ։

Ժդանովականի աշակերտները վերադարձան գյուղ․ Որտե՞ղ են շարունակելու դասապրոցեսը