
Ղալաչայի տարածքում բռնկված հրդեհի հետևանքով գրեթե ամբողջությամբ այրվել են ծառերի տնկիները:
Դեպքի վայր ժամանած հրշեջ ջոկատին հաջողվել է մարել կրակը, սակայն տնկիների մեծ մասը, որոնք տնկվել էին ամռանը, այրվել է:
Հիշեցնենք, որ այս տարի Նինոծմինդայի երիտասարդների նախաձեռնությամբ Ղալաչայի տարածքում անցկացվել էր շաբաթօրյակ և ծառատունկ:
Հրդեհի առաջացման պատճառները ճշտվում են:
Գարուշ Արզումանյան