Մոսկվայի դատարանը մինչև նոյեմբերի 9-ը երկարաձգեց բլոգեր Արսեն Մարգարյանի կալանքը

Մոսկվայի դատարանը մինչև նոյեմբերի 9-ը երկարաձգեց բլոգեր Արսեն Մարգարյանի կալանքը

Ձերբակալված բլոգեր Արսեն Մարգարյանի փաստաբանը Մոսկվայում հայտարարել է, որ վերջինս զղջացել է իր արարքի համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Նա զղջացել է և պատրաստ է համագործակցել, պարտավորվում է ներկայանալ առաջին իսկ պահանջով, ես խնդրում եմ մեղմացնել խափանման միջոցը»,- հայտարարել է փաստաբանը:

Հիշեցնենք՝ բլոգեր Արսեն Մարգարյանին մինչև 5 տարվա ազատազրկում է սպառնում։ Նրա դեմ ՌԴ-ում քրեական գործ են հարուցել նացիզմի արդարացման համար։

Սակայն, չնայած զղջալուն, Մոսկվայի դատարանն այնուամենայնիվ մինչև նոյեմբերի 9-ը երկարաձգեց Հայրենիքի պաշտպանների հիշատակը վիրավորելու մեջ մեղադրվող բլոգեր Մարգարյանի կալանքը։