
Նինոծմինդայի Նորաշեն թաղամասի Պարույր Սևակ փողոցում գտնվող կոյուղին, որը խցանվել էր մաքրման աշխատանքներ են տարվել։ Պարզելու համար, թե ում կողմից է լուծվել և ինչն է եղել դրա պատճառը, մենք կապ հաստատեցինք Վրաստանի միացյալ ջրամատակարարման ընկերության Նինոծմինդայի մասնաճյուղի ղեկավար Արկադի Կվատաշիձեի հետ, սակայն նա կրկին հրաժարվեց հարցազրույց տալ։
NOR ռադիոկայանը սեպտեմբերի 2-ին լուսաբանել էր, որ Նինոծմինդա քաղաքի Նորաշեն թաղամասի Պարույր Սևակ փողոցում մի քանի օր է, ինչ կոյուղին խցանվել է, ինչի հետևանքով կեղտաջրերը դուրս էին եկել և լցվել փողոց։ Տեղի բնակիչներից մեկի խոսքով՝ փողոցում տարածվել է գարշահոտ, և իրավիճակը օր օրի վատթարանում է։
Սույն թաղամասի բնակիչը հայտնել էր նաև, որ սա առաջին դեպքը չէ, որ նույն հատվածում կոյուղին պարբերաբար խցանվում է։ Չնայած նախկինում իրականացված վերանորոգման աշխատանքներին՝ որոշ ժամանակ անց խնդիրն ի հայտ է գալիս կրկին։
Նորաշեն թաղամասում կրկին կոյուղու խցանման խնդիր է առաջացել