Նինոծմինդայում կառուցված մարզադահլիճը շահագործման կհանձնվի մինչև սեպտեմբերի 15-ը

Նինոծմինդայում կառուցված մարզադահլիճը շահագործման կհանձնվի մինչև սեպտեմբերի 15-ը

Նինոծմինդայի Սպանդարյան փողոցում կառուցվել է Նինոծմինդայի սպորտդպրոցին պատկանող նոր մարզադահլիճ։ Մարզադահլիճի կառուցման ժամկետն արդեն մոտենում է ավարտին, սակայն շենքը դեռևս շահագործման չի հանձնվել։ Նախատեսվում է, որ նախագիծը կհանձնվի մինչև այս ամսվա 15-ը։

Աշխատանքների իրականացման ժամկետը՝ պայմանագրի ստորագրումից հետո, կազմել է 22 շաբաթ։ Ընդհանուր շինարարությունը իրականացվել է երկու փուլով. առաջին փուլի աշխատանքները տևել են 12 շաբաթ, իսկ երկրորդ փուլի մեկնարկը նախատեսված է 2025 թվականին և պետք է տևի 10 շաբաթ։

Շինարարության վերսկսման ժամկետը պարզելու նպատակով դիմել էինք Նինոծմինդայի մունիցիպալիտետի ենթակառուցվածքների բաժնի պետ Արմեն Բդոյանին, ով նշեց, որ դեռ առկա է մեկ շաբաթ ժամանակ աշխատանքները ավարտին հասցնելու համար։

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, կապ հաստատեցինք նաև «Օվալ» ՍՊԸ-ի հետ, որտեղից մեզ հայտնեցին, որ հանձնման վերջնաժամկետը սեպտեմբերի 15-ն է։

Նշենք, որ մրցույթը հայտարարվել էր 915 000 լարիի չափով, իսկ հաղթող ճանաչվել է «Օվալ» ՍՊԸ-ն՝ 858 հազար լարիի առաջարկով։ Աշխատանքները ֆինանսավորվում են տեղական մունիցիպալ բյուջեից։