Մահացել է աշխարհահռչակ դիզայներ Ջորջիո Արմանին

Մահացել է աշխարհահռչակ դիզայներ Ջորջիո Արմանին

Կյանքից հեռացել է աշխարհահռչակ դիզայներ Ջորջիո Արմանին։ Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։ Հուլիսի 11-ին լրացել էր նրա 91–ամյակը։

Լեգենդար դիզայները մահացել է մտերիմների շրջապատում։

«Նա անխոնջ աշխատում էր մինչև վերջին օրերը՝ նվիրվելով ընկերությանը, հավաքածուներին»,- նշել են «Armani»-ում:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Հուլիսի կեսերին Արմանին բաց նամակ էր հրապարակել իր 91-ամյակի կապակցությամբ։ Առողջական խնդիրների պատճառով Միլանի և Փարիզի նորաձևության շաբաթներ բաց թողնելուց հետո նա գործընկերներին, ընտանիքին և երկրպագուներին շնորհակալություն էր հայտնել աջակցության համար և խոստացել էր նորաձևության ոլորտ վերադառնալ սեպտեմբերին։

Աղբյուրը՝ auroranews.am