Սեպտեմբերի 20-ին մեկնարկեց տեղամասային հանձնաժողովների աշխատանքը

Սեպտեմբերի 20-ին մեկնարկեց տեղամասային հանձնաժողովների աշխատանքը

Սեպտեմբերի 20-ից մեկնարկում է տեղամասային հանձնաժողովների աշխատանքը:

Սեպտեմբերի 20-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի տեղական ընտրատեղամասերում տեղի ունեցավ տեղամասային հանձնաժողովների անդրանիկ նիստը:

Նիստի ժամանակ տեղամասային հանձնաժողովի անդամները ընտրեցին հանձնաժողովի նախագահ, հանձնաժեղովի նախագահի տեղակալ և հանձնաժողովի քարտուղար:

Բոլոր տեղամասային հանձնաժողովները ստացել են արդեն ընտրողների միասնական ցուցակը: Ընդհանուր առմամբ Նինոծմինդայի մունիցիպլիտետն ունի 37 տեղամասային հանձնաժողով, որից 4-ը գտնվում են Նինոծմինդա քաղաքում: Յուրաքանչյուր հանձնաժով ունի Կենտրոնական ընտրական հանձնաժովի 6 ներկայացուցիչ-անդամ և ևս 7 անդամ, ովքեր կներկայացնեն տարբեր կուսակցություններ:

Հիշեցնենք, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կկայանան ս.թ
հոկտեմբերի 21-ի, որի ժամանակ կընտրվեն սակրեբուլոյի պատգամավորները և Նինոծմինդայի քաղաքապետը:

Անահիտ Զալալյան