
Վրաստան Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը ավարտվեց 2։3 հաշվով, Թուրքիայի հավաքականի օգտին։
Թուրքիան բացեց հաշիվը 3-րդ րոպեին՝ Մերտ Մյուլդուրի գոլի շնորհիվ, իսկ 41-րդ րոպեին Քերեմ Ակտուրկօղլուն կրկնապատկեց հյուրերի առավելությունը։ Ընդմիջումից հետո՝ 52-րդ րոպեին, Ակտուրկօղլուն կրկին գոլ խփեց՝ հաշիվը դարձնելով 3:0։ Վրաստանը պատասխանեց 63-րդ րոպեին. Զուրիկո Դավիթաշվիլին կրճատեց տարբերությունը մինչև 1:3՝ Անզոր Մեկվաբիշվիլիի փոխանցումից հետո։
Խվիչա Կվարացխելիան կարողացավ ևս մեկ գոլ խփել լրացուցիչ ութերորդ րոպեին։
Վրաստանը խաղում է որակավորման E խմբում՝ Թուրքիայի, Իսպանիայի և Բուլղարիայի հետ միասին։ Հաջորդ խաղը կկայանա սեպտեմբերի 7-ին Թբիլիսիում՝ Բուլղարիայի դեմ։ Աշնանը թիմը կխաղա Իսպանիայի (հոկտեմբերի 11-ին արտագնա և նոյեմբերի 15-ին տանը) և Թուրքիայի (հոկտեմբերի 14-ին արտագնա) դեմ, խմբային փուլն ավարտելով նոյեմբերի 18-ին Սոֆիայում՝ Բուլղարիայի դեմ։
Հիշեցնենք որ աշխարհի առաջնության որակավորման խմբային փուլի առաջին խաղը տեղի է ունենում Թբիլիսիի «Դինամո Արենա»-ում։ Խաղից առաջ Վրաստանի հավաքականի խաղացող Նիկա Կվեկվեսկիրին հրաժեշտ տվեց երկրպագուներին։ Նա ավարտեց իր ֆուտբոլային կարիերան 33 տարեկանում։ Կվեկվեսկիրին դարձավ հավաքականի մարզչական շտաբի անդամ։