26 երկիր պարտավորվել է զորքեր տեղակայել Ուկրաինայում. Մակրոն

26 երկիր պարտավորվել է զորքեր տեղակայել Ուկրաինայում. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ եթե Ռուսաստանն ու Ուկրաինան խաղաղության համաձայնագիր կնքեն, 26 երկիր պատրաստ է մասնակից լինել միջազգային ուժերին՝ որպես Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մաս:

Այս մասին հայտնում է Reuters–ը:

Մակրոնը նման հայտարարություն է արել Կիևի դաշնակիցների գագաթնաժողովից հետո։

Մակրոնը նշել է, որ ինքը, եվրոպացի առաջնորդները և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գագաթնաժողովից հետո հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

« 26 երկիր պարտավորվել է զորքեր տեղակայել Ուկրաինայում, որտեղ նրանք կլինեն ցամաքում, ծովում կամ օդում», – լրագրողներին ասել է Մակրոնը: