Էլեկտրաէներգիայի անջատումներ Նինոծմինդայի մունիցիպալիտետում

Էլեկտրաէներգիայի անջատումներ Նինոծմինդայի մունիցիպալիտետում

Ցանցի վերականգնման աշխատանքների պատճառով, սեպտեմբերի 5-ին, ժամը 11:00-ից մինչև 18:30-ը, էլեկտրաէներգիայի մատակարարումը կսահմանափակվի Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա, Օրոջալար, Սաթխա և հարակից գյուղերի բաժանորդների համար։

Ժամը 11:00-ից մինչև 11:05-ը և 17:55-ից մինչև 18:00-ը՝ Ախալքալաքի մունիցիպալիտետի Խանդո, Տուրցխի, Արագվա, Բարալեթ և հարակից գյուղերի բաժանորդների համար։

Ժամը 11:00-ից մինչև 18:00-ը՝ Ադիգենի մունիցիպալիտետի Դիդի Սմադա, Մլաշե, Մոխե, Զարզմա և հարակից գյուղերի բաժանորդների համար։

Ժամը 14:00-ից մինչև 17:00-ը՝ Ախալցխայի ապրիլի 9-ի, Ջակելիի և հարակից փողոցների բաժանորդների համար։

Ժամը 15:00-ից մինչև 18:00-ն՝ Ասպինձայի և մունիցիպալիտետի գյուղերի՝ Օշորայի, Ռուսթավիի, Ինդուսայի, Մուսխիի և հարակից գյուղերի բաժանորդներին։

Վերականգնողական աշխատանքների ավարտից հետո գյուղերի էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի սովորական ռեժիմով։