Ագրիչայ գետը խցանված է թափոններով

Ագրիչայ գետը խցանված է թափոններով

Նինոծմինդայի Ագրիչայ գետը, որը անցնում է Հայոս Քարթլոս փողոցի կողքով, տարիներ շարունակ լուրջ էկոլոգիական խնդրի առաջ է կանգնած։ Գետի հունում կուտակված են կարտոֆիլ, լոլիկ, տարբեր սննդամթերքի մնացորդներ, խաղալիքներ, պլաստիկ շշեր և այլ կենցաղային աղբ։ Խնդիրը տարիներ շարունակ լուծում չի ստանում․

«Գետը ծայրահեղ վիճակում է։ Նախկինում մարդիկ այն մաքրում էին ինչ-որ կերպ այգեգործական գործիքներով։ Հիմա դա անհնար է, ավելի շատ կեղտ կա։ Վերևում (Ճոճաշեն թաղամասի ) ապրող մարդիկ կարտոֆիլ, լոլիկ և այլ թափոններ են նետում։ Այս ամենը գալիս է դեպի մեզ (Հայոս Քարթլոսի փողոց) և խցանվում։ Կողքին աղբամաններ կան, ինչու՞ են դրանք ջրի մեջ նետում։ Մի կողմից հոտը, մյուս կողմից՝ տհաճ տեսարանը։ Նախկինում այստեղի ջուրը շատ մաքուր էր, մարդիկ լողում էին։ Իսկ հիմա իրավիճակն այսպիսին է»,- ասում է գետի հարակից տարածքի բնակիչը։

Նինոծմինդայի մունիցիպալիտետի կոմունալ ծառայության տնօրեն Անդրանիկ Բդոյանն ասում է. «Մենք մեր հնարավորությունների սահմանում մաքրում ենք։ Սակայն գետը մաքրելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։ Բնակչությանը կոչ ենք անում չաղտոտել այն»։

Ագրիչայ գետի խնդիրը շարունակական բնույթ է կրում․ չնայած պարբերական մաքրման աշխատանքներին, բնակչության կողմից աղբի անկանոն նետումը գետի հուն այն վերածել է կենցաղային աղբավայրի։

Մարդու անտարբերության հետևանքները բնության վրա․ Ագրիչայի աղետալի վիճակը

Ագրիչայ գետը գտնվում է աղետալի վիճակում

«Ագրիչայ գետում նույնիսկ գորտեր չեն մնացել». Սարո Ղարսլյանը՝ աղտոտված Ագրիչայ գետի մասին / տեսանյութ

Նինոծմինդայի սրտով հոսող Ագրիչայ գետը նեխվում է