Նինոծմինդացիները հաջող հանդես եկան ռաֆթինգի սիրողական առաջնությունում

Նինոծմինդացիները հաջող հանդես եկան ռաֆթինգի սիրողական առաջնությունում

Կայացավ Վրաստանի ռաֆթինգի սիրողական առաջնության A խմբի խաղերը: Առաջնությունը ընթանալու է 10 խմբերի միջև, յուրաքանչյուր խմբին մասնակցելու է 25 թիմ` Վրաստանի տարբեր շրջաններից: Չնայած որ առաջնությանը մասնակցում էին ուժեղ թիմեր Թբիլիսիից և Աջարիայից, արիության, համախմբվածության և կամքի ուժի շնորհիվ Նինոծմինդայի “Aligator” թիմը կարողացավ հաղթանակ տանել A խմբում:

Հոկտեմբերի 10-ին կկայանա առաջնության եզրափակիչ փուլը, որին կմասնակցի նաև Նինոծմինդայի թիմը: Թիմի կազմը ներկայացնում են Վահե Իրիցյանը, Գարի Բդոյանը, Մաքսիմ Արզումանյանը, Արարատ Ստամբոլցյանը, Հովհաննես Ղարսլյանը, Նաիրի Փութուլյանը, Արտակ Կոբելյանը և Նորայր Նալբանդյանը:

Առաջնությունը կազմակերպել էր Վրաստանի Սպորտի և մշակույթի նախարարությունը և Ռաֆթինգի ազգային ֆեդերացիան: Թիմերի առջև խնդիր էր դրված Չիտախեթի գյուղի մոտակայքում Բորժոմիի կիրճում Կուր գետի երկայնքով հնարավորինս արագ թիավարել 800 մետր տարածություն:

Մանրամասները դիտեք ֆոտոշարքում.


Նյութը պատրաստեց Բորիս Ղարսլյանը