
Այսօր` սեպտեմբերի 5-ին, ժամը 16։30-ի սահմաններում Նինոծմինդա-Ծալկա ճանապարհին, Փոկա գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել խոշոր ավտովթար։ NOR-ի տարբեր աղբյուրների փոխանցմամբ՝ բախվել են երկու ավտոմեքենա, ինչի հետևանքով տուժել է 10 մարդ:
Տուժածներից մի քանիսը շտապօգնության ծառայության մեքենայով տեղափոխվել են Ախալքալաքի բժշկական կենտրոն, ըստ նախնական տվյալների նրանք ունեն կոտրվածքներ։ Դեպքի վայրում աշխատել են ոստիկանության և շտապօգնության ծառայությունները։