Շինարարությունը թանկացել է

Շինարարությունը թանկացել է

2025 թվականի հուլիսին շինարարության ծախսերի ինդեքսը նախորդ ամսվա համեմատ աճել է 0.4 տոկոսով, իսկ նախորդ տարվա համապատասխան ամսվա համեմատ՝ 5.6 տոկոսով։ Այս մասին տեղեկատվություն է հրապարակում Ազգային վիճակագրական ծառայությունը։

Ըստ դրանց՝ հաշվետու ժամանակահատվածում, այդ թվում՝

Բնակելի հատվածի ինդեքսը նախորդ ամսվա համեմատ աճել է 1.6 տոկոսով, իսկ նախորդ տարվա համապատասխան ամսվա համեմատ՝ 7.8 տոկոսով, ոչ բնակելի հատվածի ինդեքսը նախորդ ամսվա համեմատ նվազել է 3 տոկոսով, իսկ նախորդ տարվա համապատասխան ամսվա համեմատ աճել է 6.7 տոկոսով։

Քաղաքացիական հատվածի ինդեքսը նախորդ ամսվա համեմատ աճել է 0.5 տոկոսով, իսկ նախորդ տարվա համապատասխան ամսվա համեմատ՝ 3 տոկոսով։

«2025 թվականի հուլիսին շինարարության ծախսերի ինդեքսը նախորդ ամսվա համեմատ աճել է 0.4 տոկոսով։ Այս փոփոխությունը հիմնականում պայմանավորված է շինարարների միջին ամսական անվանական աշխատավարձի 4.5 տոկոս աճով, որը 0.73 տոկոսային կետով նպաստել է ընդհանուր ինդեքսի փոփոխությանը։

Նախորդ տարվա համապատասխան ամսվա համեմատ շինարարության ծախսերի ինդեքսը աճել է 5.6 տոկոսով։ Ինդեքսի աճը հիմնականում պայմանավորված է շինարարների միջին ամսական անվանական աշխատավարձի 22.5 տոկոս աճով և շինանյութերի գնի 1.5 տոկոս աճով, որոնք համապատասխանաբար 4.53 և 0.92 տոկոսային կետով նպաստել են ընդհանուր ինդեքսի փոփոխությանը։

Այնուամենայնիվ, 2022 թվականի փետրվարի համեմատ շինարարության ծախսերի ինդեքսը աճել է 25 տոկոսով», – նշվում է Geostat-ի տեղեկատվության մեջ։